Էթնիկական փոքրամասնության մաս կազմող փաստաբանները ընդլայնում են ամերիկյան իրավաբանական ընկերությունների հետ համագործակցության շրջանակը, հայտնում է Global Legal Post-ը:
Հետազոտողները պահանջում են մոռանալ այն առասպելը՝ իբր էթնիկական փոքրամասնության մաս կազմող փաստաբանները, ի վիճակի չեն մեծապես ընդլայնելու համագործակցության իրենց շրջանակը. ճիշտ հակառակը:
Նշենք նաև, որ էական բազմազանություն գոյություն ունի փաստաբանների եկամուտների մեջ, որը կարող է տատանվել` կախված նահանգից: Օրինակ՝ աֆրիկա-ամերիկացի փաստաբանները հաջողություններ ունեն Վաշինգոնում, Ատլանտաում, իսկ Դալլասում, Ֆոենիքսում կամ Բոսթոնում գտնվող գրասենյակների փաստաբանները շատ խոչընդոտների են հանդիպում:
Հավասարության գործոնը
ABA լրագրի մեկնաբանողները նշում են, որ էթնիկական փոքրամասնությունների հետ համագործակցության թիվը կարող է տատանվել, ելնելով այն փաստից, որ փաստաբաններից շատերը պատկանում են վարձատրվողների կատեգորիային, քան ամբողջական հավասարություն ունեցողների: