Հաճախ լինում են դեպքեր, երբ անձն օտարում է որևէ շինություն, սակայն պայմանագրի մեջ չի նշում այն հողամասի օտարման մասին, որի վրա կառուցված է այդ շինությունը: «Քանի որ շինությունը և դրանով ծանրաբեռնված հողամասը մեկ միավոր են համարվում և չեն կարող առանձին առանձին օտարվել, ապա մեխանիկորեն օտարվում է նաև տվյալ հողամասը: Այս պարագայում օտարվում են նաև հողամասի նկատմամբ այն իրավունքները, որոնք անհրաժեշտ են գնված գույքի օգտագործման համար /օրինակ` սերվիտուտի իրավունքը/»,- ասում է ՀԵԻԱ անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:
Սեփականատիրոջը պատկանող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինության նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելիս օտարվում են նաև շենքի, շինության զբաղեցրած հողամասի մասը, ինչպես նաև հողամասի նկատմամբ այն իրավունքները, որոնք անհրաժեշտ են շենքի, շինության oգտագործման և սպասարկման համար /ՀՀ քաղ. Օր 209-րդ հոդված/: