Բրազիլիայի դատարանը արգելանք է դրել նավթ արդյունաբերողների գործունեության վրա

Բրազիլայի դատարանը ադգելել է ամերիկյան նավթային հսկա Շևրոն և Տրանսօշըն հորատման ընկերությանը նավթ արտադրել կամ փոխադրելը մինչև ափամերձ շրջանում հորատման վթարի հետևանքով թափված նավթի գործով հետաքննությունների ավարտը:
Հղում կատարելով ամերիկյան Fox Business-ին, Global Legal Post-ը հայտնում է, որ արգելանքը ստիպում է կազմակերպություններին դադարեցնել գործունեությունը 30 օրով կամ տուգանք վճարել օրական 250 միլիոն դոլարին համարժեք բրազիլական ռեալ:
Այս արգելանքը ընթացող դատական գործի վերջին շրջադարձն էր: Հիշեցնենք, որ դատական գործը հարուցվել էր անցած նոյեմբերին Շևրոնի կողմից գործարկվող «Ֆրեյդ» ափամերձ նավթային տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո: Ավելացնենք նաև, որ 3,700 բարել նավթ դուրս էր թափվել ծովի հատակի ճաքերից:
Շևրոնը հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը և շարունակելու է ակտիվորեն քայլեր ձեռնարկել վերսկսելու Ֆրեյդի արդյունաբերությունը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել