Ամենամսյա ալիմենտի վճարի նվազագույն չափը՝ 10000 դրամից ոչ պակաս

Երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ նրա ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով՝ հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով՝

 

ա) մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը.

 

բ) երկու երեխաների համար՝ մեկ երրորդը.

 

գ) երեք և ավելի երեխաների համար՝ կեսը:

 

Iravaban.net-ի հետ զրույցում Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանի խոսքով` ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափից՝ 10000 դրամից, իսկ գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ բռնագանձելիս` գործազրկության նպաստի` 18000 դրամի 20 տոկոսից, այսինքն 3600 դրամից:

 

«Ալիմենտի վերոնշյալ չափերը կարող են դատարանով նվազեցվել կամ ավելացվել` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը»,- նշեց նա:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել