Իրավաբան.net-ը շարունակում է «Իրազեկ քաղաքացի» նոր նախագիծը, որի նպատակն է տեսաշարի միջոցով հանրությանը տեղեկացնել իրենց իրավունքներին: «Իրազեկ քաղաքացի» նախագծի վեցերորդ տեսանյութի խորագիրն է՝ «Ո՞րն է բացառիկ՝ գերակա հանրային շահը՝ անձին սեփականությունից զրկելու համար», փորձագետը՝ Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը: