Կատարողական թերթի կատարման ընթացքը

Կատարողական թերթը կատարման կարող է ներկայացվել համապատասխան դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:

«Կատարողական գործողությունների իրականացման համար սահմանվում է երկամսյա ժամկետ, բացառությամբ անհապաղ կատարման անհրաժեշտության դեպքերի: Կատարողական գործողությունների կատարման համար սահմանված երկամսյա ժամկետը Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կողմից կարող է երկարաձգել մինչեւ 2 ամիս ժամկետով` հարկադիր կատարման ծառայության մարզային բաժնի պետի միջնորդությամբ»,- iravaban.net-ին ասում է ՀԵԻԱ անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:

Վերջինիս խոսքով` կատարողական գործողությունների իրականացման երկամսյա ժամկետում չեն հաշվարկվում կատարողական գործողություններն աճուրդային գործընթացում գտնվելու, գույքն ուղղակի վաճառքով իրացնելու, պարտապանի կամ նրա գույքի հետախուզման, ինչպեu նաեւ կատարողական վարույթի հետաձգման կամ կաuեցման ժամկետները:

Օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կատարողական գործողություններ իրականացնելու համար կարող են սահմանվել անհապաղ կատարման ժամկետներ:

«Աշխատավարձից, կենսաթոշակից, այլ եկամուտներից, ալիմենտային պարտավորություններից բխող բռնագանձումների կատարումը, ինչպես նաեւ հարկադիր կատարման պարբերական բնույթ ունեցող կատարողական գործողությունները (երեխայի տեսակցություն եւ այլն) իրականացվում են պարբերական կատարման միջոցով: Այդ դեպքերում հարկադիր կատարումը դադարում է վարույթի ավարտով կամ կարճմամբ»,- նշում է փաստաբանը:

Այս իրավահարաբերությունները կարգավորվում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 34-րդ հոդվածներով:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել