Դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտը կարող է բեկանվել նոր կամ նոր երևան եկած հանգամանքների ուժով: Այս մասին iravaban.net-ի հայտնում է ՀԵԻԱ անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:
«Նոր երևան եկած հանգամանք է համարվում նախկինում գոյություն ունեցած, սակայն գործին մասնակցող անձանցից անկախ պատճառնելով դատարան չներկայացված փաստը կամ հանգամանքը»,- նշում է փաստաբանը:
Նրա խոսքով` «նոր հանգամանք» նշանակում է` հետագայում առաջացած հանգամանքը, որն էականորեն կարող է փոխել տվյալ գործի ելքը, օրինակ` Սահմանադրական դատարանի կամ Եվրոպական դատարանի որոշումը:
«Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին»,- ասում է Անահիտ Հակոբյանը:
Դատական ակտի վերանայման բողոք չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի oրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քuան տարի:
Այս հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ բաժնով: