«Ռեգնում» լրատվական գործակալության լրագրող Ռուբեն Գրդզելյանի և Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու` Ալբերտ Մանրիկյանի դեմ հարուցված քրեական գործը Էրեբունի և Նուբարաշեն վարչական դատարանի վարույթից ընդդատության կարգով ուղարկվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ: Այդ մասին iravaban.net-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ. Գրիգորյանը ուսումնասիրել է քրեական գործի նյութերը և պարզել, որ Ռուբեն Գրդզելյանի և Մանրիկյանների միջև վիճաբանությունը և ծեծկռտուքը տեղի է ունեցել Երևանի Տիգրան Մեծ փողոցի 36 շենքի բակում, որը Կենտրոն վարչական շրջանի տարածք է: Հետևաբար դատավորի օգոստոսի 1-ին կայացրած որոշման համաձայն, գործն ընդդատության կարգով ուղարկվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ: