«Հարսնաքարի» գործով բողոքի ակցիա ոստիկանության շենքի դիմաց (Տեսանյութ)

«Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության դիմաց բողոքի ակցիա անցկացրեց՝ պահանջելով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկվելուց հետո մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններին տրամադրել գործով բոլոր փաստաթղթերն ու նյութերը, որոնք ոստիկանությունը չի տրամադրել նրանց:

Ըստ ակցիայի մասնակիցների՝ հանրային մեծ հնչեղություն ունեցող «Հարսնաքարի» գործով Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանների արդյունավետ քննություն ապահովելու պահանջի նման անտեսումն անհամատեղելի է ՀՀ ոստիկանության բարձր մակարդակով բազմիցս հնչեցված` գործի հրապարակային քննություն ապահովելու հավաստիացումների հետ:
Մանրամասները դիտեք կից ներկայացվող տեսանյութում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել