Փաստաբանական միության կարգապահական ռեժիմն անհապաղ բարեփոխման կարիք ունի

Այս շաբաթ լույս տեսած զեկույցը բացահայտել է, որ անգլիացի փաստաբանների համար կարգապահական ռեժիմը լի է «համակարգային բացթողումներով»:

Հղում անելով Լոնդոնի the Law թերթին, Global Legal Post-ը հայտնում է, որ թվով 82 բարելավման հանձնարարական է արվել:

Հայտարարված բացթողումները տարբեր խնդիրներ են իրենց մեջ պարունակում` սկսած տրիբունալի անդամների հասանելիությունից եւ նրանց պոտենցիալ հետաքրքրության թեմա հանդիսացող կոնֆլիկտներից մինչև թափանցելիության խնդիրը, կանոնների անտեսումը եւ հաշվետվությանը վերաբերվող միջոցառումների բացակայությունը: Խնդիրները սկսել են ավելի վաղ, երբ տրիբունալը ղեկավարվել է մի քարտուղարի կողմից փոքր գրասենյակում, որին լիակատար չեն աջակցել և վերահսկել:

Մի քանի միջոցառումներ են առաջարկվել երկարատև բացթողումները հաղթահարելու համար: Ստեղծվել է հանձնաժողով, որը կապահովի թափանցիկություն եւ հավասարություն:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել