«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1897-րդ հոդվածի համաձայն` օրենքով նախատեսված տեղեկությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ապօրինաբար չտրամադրելը առաջացնում է տուգանք 10.000-ից 50.000 ՀՀ դրամի սահմաններում, իսկ նույն արարքը, որը կատարվել է մեկ տարվա մեջ կրկին ագամ` առաջացնում է տուգանք 50.000-ից 100.000 ՀՀ դրամի սահմաններում:
«Նշվածի կապակցությամբ հարկ է նշել, որ չնայած պրակտիկայում տեղեկատվության տրամադրման մերժումը շատ տարածված երևույթ է, սակայն նշված հոդվածի կիրառությունը չի ապահովվում, և նշված նորմը կրում է ձևական բնույթ: Այդ իսկ նկատառումներից ելնելով էլ անհրաժեշտ է մշակել նշված պահանջի իրագործման գործուն երախիքներ, ինչպես նաև հստակեցնել նշված հարցի վերաբերյալ դատական ընթացակարգերը»,- iravaban.net-ի լրագրողի հետ զրույցում նշեց «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը: