Փաստաբան Անահիտ Հակոբյանն այսօր` օգոստոսի 1-ին, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայում իր կոլեգաների դատին հանձնեց թվով երկրորդ`«Երազ» երգի տեսահոլովակը:
«Այսօր ինձ համար կրկնակի տոն է` ծննդյանս օրը եւ երկրորդ տեսահոլովակիս պրեմիերան, որը տեղի ունեցավ իմ աշխատավայրում: Տեսահոլովակը նկարահանվել է «Երազ» երգի հիման վրա: Խոսքերի հեղինակն է Սմբատ Շահազիզը, իսկ երաժշտության հեղինակն անհայտ է»,- iravaban.net-ի լրագրողի հետ զրույցում ասաց Անահիտ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Աննա Արծրունի բեմական անվամբ հանդես եկող փաստաբան- երգչուհու առաջին տեսահոլովակը նկարահանվել է մի քանի ամիս առաջ «Գիշերն եկավ…» երգի հիման վրա:
iravaban.net-ին ավելի վաղ տված հարցազրույցի ժամանակ փաստաբանը նշել էր, որ հաճախել է երաժշտական դպրոց, մասնակցել է փառատոնների եւ ստացել մրցանակներ ու չնայած ընտրել է իրավաբանի մասնագիտությունը, սակայն հոգու խորքում միշտ ցանկություն է ունեցել իր ասելիքը նաեւ երգով հասցնել մարդկանց:
Անահիտ Հակոբյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ: