ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ին ընդունված թիվ 1861-Ն որոշման համաձայն` 2012 թվականի համար սահմանվել են նպաստների հետևյալ չափերը.Ընտանեկան նպաստի բազային չափը` 16.000 ՀՀ դրամ (ընտանիքի անապահովության գնահատման սահմանային միավորը` 30.00),
ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներում միանվագ նպաստի չափը`
երեխայի ծննդյան դեպքում` 50.000 ՀՀ դրամ,
երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25.000 ՀՀ դրամ,
ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50.000 ՀՀ դրամ,
հրատապ օգնության չափը` 16.000 ՀՀ դրամ:
Առաջին և երկրորդ ծնված երեխայի միանվագ նպաստի չափը` 50.000- ական դրամ, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար` 430.000 ՀՀ դրամ,
մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի ամսական չափը` 18.000 հհ դրամ: