«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 198-րդ հոդվածի համաձայն` գործատուի կողմից առանց նույնականացման քարտի կամ անձնագրի ՀՀ քաղաքացուն աշխատանքի ընդունելը գործատուի նկատմամբ առաջացնում է տուգանք` 20.000 ՀՀ դրամի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելը` 50.000 ՀՀ դրամի չափով:
Նույն օրենսգրքի 199-րդ հոդվածի համաձայն` չի թույլատրվում նաև անձնագիրը կամ նույնականացման քարտը ապօրինի վերցնելը կամ այն գրավ ընդունելը, որն առաջացնում է տուգանք` 20.000 ՀՀ դրամի չափով: