«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակել է 2014 թ. 3-րդ եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը: Տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից:
Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 171 նամակ, փոխնախագահներին` 37 նամակ: ԱԺ նախագահը եւ փոխնախագահները պատասխանել են բոլոր նամակներին:
ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 470 նամակ. պատասխանել են բոլորին: ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 168 նամակ. պատասխանել են բոլորին: Ազգային ժողովին է հանձնվել 9 նամակ. պատասխանել են բոլորին: ԱԺ նախագահի աշխատակազմին հանձնվել է 2 նամակ: ԱԺ աշխատակազմի ղեկավարին նույնպես հանձնվել է 2 նամակ:
Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական, կենցաղային խնդիրներ:
Ստացվել է 859 նամակ. ՀՀ Ազգային Ժողով
![](/banner/BeFree24_Web-Banner_840x90_02.png)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2013/03/DSC00260-copy-Azgajin-joxov.jpg)