Վաղը կքննվի Վարդան Օսկանյանի փաստաբանի ներկայացրած բողոքը

Վաղը դռնփակ դատական նիստում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը կքննի Վարդան Օսկանյանի ներկայացուցչի` փաստաբան Տիգրան Աթանեսյանի ներկայացրած բողոքը: Վերջինս պահանջում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանի կողմից 2012թ. մայիսի 25-ին քրեական գործ հարուցելու մասին որոշումը:

Դատական նիստը նախագահելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Ավելի վաղ iravaban.net-ը տեղեկացրել էր, որ ԱԱԾ-ն մայիսի 25-ին «փողերի լվացման» հոդվածով քրեական գործ է հարուցել, որն առնչվում է Վարդան Օսկանյանին և նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամին:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել