Նովգորոդի շրջանային դատարանը 25 տարվա ազատազրկման է դատապարտել 26-ամյա հային

 Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

2011 թվականին Գուրգեն Համբարյանը և իր հանցակից Ումարովն առևանգել են Վազ-2105 մակնիշի մի մեքենա` ուղևորվելով դեպի Նովգորոդ, սակայն Շիմսկ գյուղի մոտ նրանց փորձել է կանգնեցնել ոստիկան Վիկտոր Եկիմովը:  Քանի որ նրանք չեն ենթարկվել հրամանին,
ոստիկանը սկսել է հետապնդել նրանց: Հանցագործները լքել են մեքենան և փորձել փախուստի դիմել: Եկիմովը բռնել է հանցագործներից մեկին և գետնին տապալել:Սակայն մյուս հանցագործը օգնության է հասել: Համբարյանը և Ումարովը վերցրել են ոստիկանի ատրճանակը և նրան նստեցրել են մեքենայի հետևի նստատեղում: Եկիմովի դիմադրություից հետո, հանցագործները նրան սպանել են:

Համբարյանի հանցակից 24-ամյա Մուհամեդ Ումարովը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման: Բացի դրանից դատարանի որոշմամբ հանցագործները պարտավոր են 250 հազար ռուբլի վճարել մահացածի ընտանիքին:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել