Պակիստանցի առաջատար իրավաբանները մարդու իրավունքների պաշտպանմանն ուղղված քարոզարշավ են սկսել Սինդ նահանգում` ստեղծելով իրավական համակարգին աջակցող խումբ:
Այս շարժումը ուղղված է Պակիստանի կառավարության և դատական մարմինների համակարգի միջև շարունակվող պայքարին, հայտնում է Global Legal Post-ը:
«Սինդ» իրավաբանների շարժումը հույս ունի լուծել դատական և իրավական մասնագիտությունների շրջանում առաջացած խնդիրները` բարելավելով Պակիստանի իրավական ընթացակարգերը պետական և նահանգային մակարդակով:
Խումբը մտադրված է տեղաբնիկների անունից վիճարկել և պայքարել նահանգների դատարաններում կոռուպցիայի դեմ: Շարժումը նաև նորից կհաստատի նահանգային ինքնավարության խնդիրները, որոնք ազգային կառավարությունը շարունակում է աչքաթող անել: