Սպառողների շատ քիչ մասն է փնտրում պրոֆեսիոնալ խորհրդատվություն իրենց իրավական խնդիրների համար: Հայտնում է «Global Legal Post»-ը:
Անգլիայում կատարած հետազոտության արդյունքում պարզվել է, որ հարցվածների միայն 44 տոկոսն է իրավական խորհրդատվություն փնտրում, երբ բախվում է որևէ իրավական խնդրի: Հարցվածների մնացած 12 տոկոսը խորհուրդ է վերցնում ընկերներից և ընտանիքի անդամներից, իսկ 27 տոկոսը ընդհանրապես ոչ մի քայլ չի ձեռնարկում:
Իրավական ծառայությունների կոլեգիայի հաշվետվության շրջանակներում հարցում է իրականացվել 4017 մասնակիցների շրջանում: Արդյունքները մատնանշում են ցածր գներով որակյալ իրավաբանական ծառայության մատուցման պոտենցիալ պահանջի մասին, որը ուղղված կլինի աջակցելու սպառողներին` արձագանքելով նրանց ամենօրյա իրավաբանական խնդիրներին: