Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ:
Մասնավորապես, Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Գոռ Ղազարյանն ազատվել է աշխատանքից ծառայողական քննության արդյունքում: Կոտայքի մարզային բաժնի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Արշակ Դավթյանին եւ հարկադիր կատարող արդարադատության ավագ լեյտենանտ Խաչատուր Մարգարյանին հայտարարվել է նկատողություն, իսկ նույն բաժնի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Վահագն Ավետիսյանին՝ խիստ նկատողություն:
Միհրան Պողոսյանի հրամանով Արարատի մարզային բաժնի պետ, արդարադատության մայոր Վարդան Մնացականյանն ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մեկ այլ հրամանով Արարատի մարզային բաժնի Մասիսի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Լեւոն Դանիելյանը նշանակվել է Արարատի մարզային բաժնի պետի պաշտոնում:
ԴԱՀԿ ծառայության ղեկավարի հրամանով Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը փոխադրման կարգով նշանակվել է Կոտայքի մարզային բաժնի պետ, վերջինիս պաշտոնում նշանակվել է Երեւան քաղաքի Ավան եւ Նոր-Նորք բաժնի պետ, արդարադատության կապիտան Վարդան Վարդանյանը: Երեւան քաղաքի Շենգավիթ բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Էդվարդ Իսկանդարյանը նշանակվել է Ավան եւ Նոր-Նորք բաժնի պետի պաշտոնում:
Կոտայքի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արման Բաբայանն ազատվել է աշխատանքից` իր դիմումի համաձայն: