Facebook-ը և Yahoo-ն կանոնավորել են իրենց պատենդային (արտոնագրային) տարաձայնությունները եւ պայմանավորվել են գովազդային ալյանս ստեղծելու մասին, հաղորդում է All Things Digital-ն իր բլոգում:
Մարտին ինտերնետային ընկերություն Yahoo-ն դատի էր տվել Facebook-ին` պնդելով, որ սոցցանցն առանց համաձայնության օգտագործել է իրենց 10-ը պատենդները (արտոնագրերը)` ներառյալ օն-լայն գովազդի հետ կապվածները:
Անցյալ ուրբաթ ընկերությունները ստորագրել են ընդլայնված ռազմավարական համաձայնագիր գովազդի մասին և ընդգծել, որ իրենք կարողացել են համաձայնության գալ և մտադիր են համագործակցել նոր ծրագրով:
Համաձայնագրում Yahoo-ն եւ Facebook-ը չեն ներառում որեւէ կանխիկ վճարում, բայց հետագայում սոցիալական ցանցը կարող է ձեռք բերել ինտերնետային ընկերության մի շարք արտոնագրեր, որոնք նշված չեն պայմանագրում, – ասում է All Things Digital: