ՀՀ կառավարությունը hուլիսի 4-ի որոշմամբ փոփոխվել և լրացում է կատարվել կառավարության մի շարք որոշումներում, որոնց համաձայն` խաղատուն կամ շահումով կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ իրականացնող կազմակերպությունները պետք է գտնվեն կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից ՀՀ կառավարության սահմանած որոշակի հեռավորությամբ տարածքներում:
Հիշեցնենք, որ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս: