Anonymous հաքերների խումբը սպառնում է հարձակում գործել Ուկրաինայի պաշտոնական կայքերի վրա` որպես բողոք ռուսաց լեզվի մասին օրենքի ընդունման դեմ:
Այս մասին հայտնում է korrespondent կայքը:
Աղբյուրի փոխացմամբ`հուլիսի 5-ին Anonymous հաքերային խմբավորման ուկրաինական խումբը Youtube –ում տեսանյութ է հրապարակել, որտեղ ասվում է, որ իրենք ևս դեմ են ռուսաց լեզվի մասին օրենքի ընդունմանը:
«Մենք պատրաստվում ենք DDoS հարձակման ենթարկել նախագահական, նախարարությունների և Գերագույն ռադայի բոլոր կայքերը»,- նշվում է հայտարարության մեջ:
Հաքերները կոչ են անում Ուկրաինայի ժողովրդին անտարբեր չլինել, համախմբվել և թույլ չտալ, որպեսզի երկրում քաոս տիրի:
Տեղեկացնենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադան հուլիսի 3-ին ընդունել է ռուսաց լեզվի կարգավիճակի վերաբերյալ մի օրենք, որը դժգոհություն է առաջացրել բնակչության մեծ մասի, ինչպես նաև ռադայի պատգամավորներից շատերի մոտ: Օրենքի ընդունումից հետո Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինը հրաժարական է տվել: Նրա կողմնակիցներից շատերը ևս հրաժարական են տվել, իսկ 5 պատգամավոր հացադուլ է հայտարարել: Որոշ աղբյուրներ նշում են, որ օրենքի ընդունման մասին քվեարկությունը տեղի է ունեցել ընդմիջման ժամանակ և Ռադայի խոսնակը ներկա չի եղել քվեարկությանը: