Շրի Լանկայի իշխանությունները ձերբակալել են 40 մարդ սահմանը լքելու անօրինական փորձի ժամանակ: Իրենց ազգային պատկանելիության մասին նրանք չեն հայտնել:
Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ 38-ը մեծահասակներ են եղել, երկուսը երեխաներ: Նրանցից խլել են երկու նավակները՝ բեռնված սննդով և ջրով:
Ըստ ոստիկանի՝ փախստականները մտադիր են եղել նավակով հասնել Ավստրալիա կամ Սուրբ Ծննդի կզղի: