«Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցների կողմից ծեծված և մի քանի օր հետո մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի յոթնօրեքի կապակցությամբ 2012 թվականի հուլիսի 8-ին (կիրակի օրը), ժամը 21:00-ին քաղաքացիական ակտիվիստները «Հարսնաքարի» մոտ կրկին մոմավառության ակցիա են անցկացնելու։
Հիշեցնենք, որ նրա հոգեհանգստի օրը նույնպես այս վարյում մոմավառություն էր տեղի ունեցել, որին մասնակցել էին 1000-ից ավելի մարդիկ։