«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՄՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՄԱՆ ՀԻՆ ՈՒ ԱՆՓՈՓՈԽ ԼԻՆԵԼ» – երազանք պահեց հոբելյարը

Մի պահ բոլոր շշուկները դադարեցին և սենյակում տիրեց քար լռություն: Անջատեցին լույսերը: Հասունացել էր պահը, երբ պետք է սենյակ բերեին տորթը` 17 վառվող մոմերով զարդարված:
Ծննդյան հերթական տարեդարձը:
Երջանիկ էր հոբելյարը, ուրախ, զվարթ. չէ՞ որ այսօր լրանում էր նրա տասնյոթ ամյակը: Ինքը դեռ այնքան երիտասարդ է, այնքան բան ունի դեռ հասցնելու, դեռ պետք է ՉԱՓԱՀԱՍ դառնա…
Պետք է երազանք պահել. «ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՄՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՄԱՆ ՀԻՆ ՈՒ ԱՆՓՈՓՈԽ ԼԻՆԵԼ» – երազանք պահեց հոբելյարը և փչեց մոմերը:
«ԴԵՌ ՇԱ՛Տ ՊԻՏԻ ՀԱՑ ՈՒ ՊԱՆԻՐ ՈՒՏԵՍ, ՈՐ ՄԵԶ ՀԱՍՆԵՍ, ՊՍՏԻԿ» – Լեհաստանի Սահմանադրության ականջին շշնջաց ԱՄՆ-ի Սահմանադրությունը: «ՊՍՏԻԿ Է, ԲԱՅՑ ՃՍՏԻԿ Է» – միջամտեց Ֆրանսիայի Սահմանադրությունը:

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՋԱՆ

փաստաբան
Սոնա Հարությունյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել