Կալանավորը հաղորդում է տվել ոստիկանների դեմ. հարուցվել է քրեական գործ

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վ. Յ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հատուկ քննչական ծառայության կայքի փոխանցմամբ` ըստ կալանավորի հաղորդման` 2014թ. ապրիլի 2-ին` ժամը 23:45-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնում խոստովանական ցուցմունքներ տալու համար ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է բռնությունների, ապա շուրջ չորս ժամ ապօրինի պահվել ոստիկանության հիշյալ բաժնի վարչական շենքում:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել