Հասարակությունը ընդդեմ «Նեմեց Ռուբոների»
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամներն այսօր` հուլիսի 4-ին, հավաքվել էին Ազգային ժողովի մոտ` պահանջնելով «Հարսնքարի» դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործում Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես կասկածյալ, հեռացնել Ռուբեն Հայրապետյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, ինչպես նաև քրեական գործում ներգրավել հանցագործության հետ առնչվող բոլոր անձանց: