ՀՀ գլխավոր դատախազը պատրաստակամություն է հայտնել ընդունել բողոքի ակցիայի նախաձեռնողների պատվիրակությանը:
ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ` այսօր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ նման առաջարկություն ներկայացվել է նաեւ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին:
Դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանի հաղորդմամբ` Մանուկյանը հրաժարվել է ընդունելությունից՝ պատճառաբանելով, որ բողոքի ակցիայի շրջանակներում նման հարց չեն բարձրացնում, եւ որ ԱԺ 4 խմբակցությունների անունից է հանդիպման առաջարկություն ներկայացվել:
Նրանք դիմել են ԱԺ նախագահին՝ իրավապահ մարմինների ղեկավարների հետ խորհրդարանում հանդիպում կազմակերպելու համար: