2012թ․-ի հունիսի 18-ին Սաուդյան Արաբիայի Մարդու իրավունքների պաշտպան, դոկտոր Մոհամմադ Ալ Քաթանին, որի դեմ առաջադրվել է իր աշխատանքին վերաբերող տասնմեկ քրեական մեղադրանք, կանգնեց Ռիյադիւ Առաջին ատյանի դատարանի առջև։
Մոհամմադ Ալ Քաթանին մարդու իրավոնքների հայտնի պաշտպան է: Նա Սաուդյան Արաբիայում հայտնի և առաջատար մարդու իրավունքների «Սաուդյան քաղաքացիական և քաղաքական իրավունքների ասոցիացիայի» (the Saudi Civil and Political Rights Association (ACPRA)) հիմնադիրն է:
Մոհամմադ Ալ Քաթանիի դեմ մեղադրանքների ցուցակը ներառում է՝ չարտոնագրված ասոցիացիայի հիմնում, պետական քաղաքականությունը խարխլելու նպատակ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմներին Սաուդյան Արաբիայի վերաբերյալ կեղծ/սխալ տեղեկատվության տրամադրում, Սաուդյան Արաբիայի Թագավորության դեմ միջազգային կազմակերպություններին հրահրում և երկիրի քաղաքացիական, քաղաքական տնտեսական, սոցիալական և մշակութային հենասյուները քննադատելու կոչեր, հսարակական կարծիքի ստեղծում պետության անվտանգության կառույցների և պաշտոնյաների դեմ, նրանց մեղադրելով մարդու իրավունքների ոտնահարման, ներառյալ սպանությունների, տանջանքիև բռնի անհայտացումների վերաբերյալ, Սաուդյան Արաբիայի Կառավարությունը որպես ոստիկանական պետություն ներկայացում, դատական համակարգը անարդարության համար մեղադրչելու, երկրի բարձրաստիճան կղերականության/հոգևորականության բարեխղճությունը և բարեպաշտությունը հարցականի տակ դնելը, պետական պաշտոնյաներին վիրավորելը և նրանց բարեխղճությունը կասկածի տակ առնելը, հասարակության մեջ տարաձայոնություններ, բախումներ և պառակտումներ սերմանելու ձգտում, տիրակալի և նրա անվիճելի ժառանգորդի դեմ ապստամբելը, և հասարակական կարգը կործանելու նպատակով տեղեկատվություն պատրաստելն ու պահպանելը։ Այս մեղադրանքներով դատապարտվեու դեպքում Մոհամմադ Ալ Քաթանիին սպառնում է 30 տարվա բանտարկություն։ Ավելին, 2012 թ․-ի մարտի 18-ից նրան արգելվել է տեղաշարժվել։
Մոհամմադ Ալ Քաթանիի դատավարությունը Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների պաշտպանների դեմ իրականացվող հետապնդումների քարոզարշավի մաս է հանդիսանում։ ACPRA-ի հիմնադիր անդամներից դոկտոր Աբդուլա Ալ Համիդին իր մարդու իրավունքների բնագավառում իրականացվող աշխատանքների համար նույնպես մեղադրանքներ են սպռնում իսկ դոկտոր Մոհամմադ Ալ Քաթանին նրա պաշտպանության թիմի անդամ է։ Իր դատավարությունից մեկ շաբաթ առաջ, Աբդուլա Ալ Համիդի դատվարության ժամանակ, երբ Մոհամմադ Ալ Քաթանին հանդես էր գալիս որպես պաշտպանների թիմի ներկայացուցիչ, նրան հրահանգեցին ներկայանալ դատարան վերևում թվարկված մեղադրանքներով պատասխան տալու համար։ Ի հավելում, ACPRA-ի մեկ այլ հիմնադիր անդամ, դոկտոր Աբդ Ալ Քարիմ Յուսուֆը ներկայումս հետաքննվում է պետական դատախազության կողմից և հավանաբար նրան կերկայացվեն նույնանման մեղադրանքներ։ դոկտոր Ալ Քաթանիի և դոկտոր Ալ Համիդի դատավարությունները հետաձգվել են մինչև 2012 թ․-ի սեպտեմբերի 1-ը։
«Front Line Defenders» կազմակերպությունը հավատացած է, որ ACPRA-ի անդամների ինչպես նաև թիրախավորված մարդու իրավունքների պաշտպան խմբերի նկատմամբ շարունակվող ահաբեկումները, ներառյալ կամայական և անօրինական ձերբակալություններն ու դատավարությունները, նպատակ ունեն վերջ դնելու նրանց մարդու իրավունքների պաշտպանությանը միտված աշխատանքներին, այն ժամանակ երբ Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ զեկույցների թիվը ավելացել է։