ԱՄՆ դատավորները որոշում են ընդունելու անօրինական ներգաղթածների՝ փաստաբանների միության անդամության հարցի վերաբերյալ: ԱՄՆ մի քանի դատավորներ պատրաստվում են քննել այն հարցը թե արդյո՞ք անօրինական ներգաղթածները կարող են անդամակցել փաստաբանների միության և իրավաբանական գործունեություն ծավալել։
«USA Today» (ԱՄՆ-ը այսօր) թերթը հայտնում է, որ այն ներգաղթածները, ովքեր ԱՄՆ մուտքեն գործել մանուկ հասակում և իրավաբանական բուհ են ավարտել Կալիֆորնիայում, Ֆլորիդայում կամ Նյու Յորքում, փորձում են փաստաբանների միությանն անդամակցել, որպեսզի կարողանան իրավաբանական պրակտիկայով զբաղվել։ Մի բան, որը մինչև այսօր արգելված էր։
Ապագա սերունդներ
Քննվելու է 35-ամյա Սերխիո Գարսիայի անհատական գործը, որի ծնողները Մեքսիկայից ԱՄՆ են անցել երբ նա ընդամենը 17 ամսական էր։ Նրան հայտնել են, որ Չիկագոյի պետական համալսարանը և Կալիֆորնիայի հյուսիսային իրավունքի դպրոցը ավարտելուց հետո նա չի կարող անդամակցել փաստաբանների միությանը, քանի որ իր դիմումում նշել է, որ նա երկրում (ԱՄՆ-ում) անօրինական կարգավիճակով է գտնվում։
«Այս իրավիճակը արդեն բավականին երկար ժամանակ է, որ միայն ինձ չի վերաբերում»,-ասում պրն Գարսիան, որը իր հոր հետ միասին մեղվաբուծությամբ է զբաղվում մինչ գործի վերաբերյալ որոշում կկայացվի։ Նա թերթին հայտնեց, որ «Արդյունքը էական ազդեցություն կունենա ապագա սերնդի իրավաբանների և իմ իրավիճակում գտնվող մարդկանց վրա։ Համենայն դեպս նրանք գոնե կողմնորոշվելու օրինակ կունենան»։
Ամերիկայի ներգաղթի բարեփոխումների ֆեդերացիայի ներկայացուցիչ Իրա Մելմանը, որը զբաղվում է ցածր մակարդակի ներգաղթի հարցերով, ասում է, «Մի տեսակ անհեթեթ է, երբ ինչ որ մեկը օրենքը շրջանցելով փորձում է իրավաբանական պրակտիկայով զբաղվել․․․ Ցավալի է, որ երեխաները իրենց ծնողների ինչ որ ժամանակ կայացրած որոշման արդյունքում այսպիսի իրավիճակում են հայտնվում։ Բոլորս էլ տառապում ենք մեր սեփական ծնողների կողմից ընդունված սխալ որոշումների պատճառով»։