Հուլիսի 5-ին, հինգշաբթի, ժամը 12:00- ին ԼՈՍ-ԱՆՋԵԼԵՍՈԻՄ Գլխավոր Հյուպատոսության շենքի առջև տեղի կունենա բողոքի ակցիա՝ դատապարտելու «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի արդյունքում ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուռոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանի մահը:
https://norkhosq.net– փոխանցմամբ` Գերմանիայում բնակվող մեր հայրենակիցները ևս հուլիսի 8-ին ցույց են կազմակերպելու Բեռլինում` Հայաստանի դեսպանատան առջև` ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի: Հայտարարության մեջ ասվում է.
«Ցույց ընդդեմ Հայկական կառավարության, հանձին նախագահի, ով հանդուրժում է Ազգային Ժողովում առկա հանցագործ օլիգարխների առկայությունը:
Պահանջը. Նեմեց Ռուբոն պիտի վայր դնի պատգամավորական մանդատը և Հայաստանի հանրապետության նախագահը պիտի հրապարակավ բացատրություն տա համայն աշխարհի հայությանը»:
Հայտարարաության գերմաներեն տարբերակում ասվում է, որ Համբուրգում կամ այլ քաղաքներում բնակվող հայեր ևս կարող են միանալ ցույցին: