«Նրա տեղը կարող էիր դու լինել», «Պահանջում ենք պատասխան և արդար, օրինական դատաստան», «Այդ մահի համար պատասխան են տալու» և նմանատիպ այլ պաստառներով «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնող խումբը և բազմաթիվ այլ քաղաքացիներ Վահե Ավետյանի հուղարկավորությունից հետո շարժվում են Դավիթ Անհաղթ-Կոմիտաս-Բաղրամյան-Մաշտոց-Ամիրյան-Հանրապետության հրապարակ երթուղով դեպի գլխավոր դատախազություն: Բողոքի ակցիայի մասնակիցներին ուղեկցում են ոստիկանները: Ակցիան անցնում է առանց միջադեպերի:
Նշենք, որ ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն այսօր այցելել է Վահե Ավետյանի տուն, և իր ցավակցությունը հայտնել նրա հարազատներին:
Շուտով նաև տեսանյութ: