Աշխարհի ամենաշատ մթերք արտադրող ընկերություններից մեկին՝ շվեյցարական « Nestle» ընկերությանը, մեղադրում են, որ իրենց կակաո առաքողներն օգտագործում են մանկական աշխատուժը և խախտում են աշխատողների աշխատանքային իրավունքները:
«Fair Labour Association»-ը, որը հետևում է աշխատանքային պայմանների արդար իրականացմանը, հայտնաբերել է, որ «Nestle» ընկերության աշխատանքային պայմանագրերի որոշ կետեր արգելում են մանկական աշխատանքը և այդ կետերը, որպես կանոն, տարածվում են միայն անմիջական մատակարողների վրա: Իսկ կակաոյի հատիկները գալիս են ամենաղքատ ու մեկուսացված պլանտացիաներից, որտեղից էլ արտահանողներն անմիջապես մատակարարում են « Nestle» -ին:
Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց կանոնադրությանը հակասում է երեխաների աշխատուժի օգտագործումը, և «Nestle» ընկերությունը կանի ամեն հնարավորինը խնդիրը լուծելու համար: