ՔԱՂԱՔԱՑԻ՛, մեր երկրի ՔԱՂԱՔԱՑԻ՛, Հայաստանի Հանրապետության ՔԱՂԱՔԱՑԻ՛, արթնացի՛ր, դու ես քո իրավունքների տերն ու իրացնողը: Իրացնողը՝ նաև քո՛ անվտանգության, քո՛ արժանապատվության և քո բոլո՛ր իրավունքների: Երկրի արդարադատության իրականացման պահանջատերն էլ ես ԴՈ’Ւ: Արդարադատություն, որն իր մեջ ներդաշնակում է ե՛ւ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ե’ւ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ: Արդարադատություն, որը ՔՈ իրավունքների իրացման երաշխավորն է:
Հակառակ պարագայում, երբ բացակայում կամ կաղում է իրական ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ակամայից դառնում ենք ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ԴԱՏԱՍՏԱՆԻ այսօրվա ժամանակակիցն ու ականատեսը:
Աստված հոգիդ լուսավորի, ՎԱՀԵ’:
Կարեն Զադոյան
ՀՀ քաղաքացի