Այսօր Երևանում քննարկում էր Հայաստանում մեդիացիայի ինստիտուտի ներդրման վերաբերյալ: Այն կազմակերպել էին ՀՀ արդարադատության նախարարությունը Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի «Աջակցություն Հայաստանում արդարադատության մատչելիությանը» ծրագրի շրջանակներում:
Քննարկմանը մասնակցում էին Գերմանիայից և Նիդեռլանդներից հրավիրված դատավորներ Ֆրիդրիխ Մեհմելը և Ֆրանս Վան Արեմը: Վերջիններս ներկայացրին ԵՄ երկրների փորձը մեդիացիայի ոլորտում, անդրադարձան դատարանին կից և մասնավոր մեդիացիաներին:
Մեդիացիան, որպես վեճերի լուծման գործիք, կիրառվում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում։ Շատ երկրներում այն արտահայտիչ ձևով կարգավորվում է օրենքի միջոցով։ Մի շարք երկրներում, օրինակ՝ Նիդեռլանդներում, մեդիացիայի մշակույթը հաջողությամբ հաստատվել է հասարակության մեջ, մինչդեռ այլ երկրներում, այն նոր է սկսվում տարածվել։
Քննարկման նպատակն էր ներկայացնել մի շարք եվրոպական երկրների լավագույն փորձը և ընտրել Հայաստանի համար համապատասխան մոդելը` ոլորտում օրենսդրական նախապայմաններ ստեղծելու միջոցով: