Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը ՀՀ-ում․ ինստիտուտի ներդրումից ավելի քան 2 տարի է անցել

2022թ.-ի հուլիսի մեկից ուժի մեջ է մտել Քրեական նոր օրենսգիրքը, իսկ 2023թ.-ի հունվարի մեկից սկսեցին գործել դրա` իրավաբանական անձանց համար քրեական պատասխանատվություն նախատեսող դրույթները: Թեև դրամական պատժամիջոցները հանցավոր մտադրություն ունեցող իրավաբանական անձանց համար պատժի հիմնական գործիքներն են, ժամանակի ընթացքում ի հայտ են եկել այլ միջոցներ ևս: Ամենից հաճախ այդ միջոցները ներառում են կորպորատիվ իրավունքների տարբեր սահմանափակումներ:

ՀՀ քրեական օրենսգրքում որպես պատասխանատվության միջոց նախատեսված է գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը, որն իրենից ներկայացնում է տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական կամ այլ գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու արգելք: 

Եթե իրավաբանական անձը խուսափում է և շարունակում է զբաղվել արգելված գործունեության տեսակով, ապա ներգործության այդ միջոցը փոխարինվում է բացառիկ

միջոցով` հարկադիր լուծարմամբ:

Սյուզաննա Սողոմոնյանի խոսքով՝ Քրեական օրենսգրքում լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ, որոնք ինստիտուտի գործողությունը կտարածեն նաև գնումների համակարգի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։


Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել