Տղամարդը այգում անչափահասի ներկայությամբ անառակաբարո արարք է կատարել

Գևորգ Գ․-ն մեղադրվում է 2023թ. սեպտեմբերի 19-ին ժամը՝ 16:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի այգիներից մեկում անչափահաս Ս․ Խ․-ի ներկայությամբ անառակաբարո արարք կատարելու համար։ Տղամարդը այգու նստարանին նստած իջեցրել է իր հագին եղած տաբատի շղթան և դուրս հանելով սեռական օրգանը՝ կատարել է ձեռնաշարժություն, որը տեսնելով՝ Ս․Խ․-ն անմիջապես զանգահարել է ոստիկանություն և հայտնել կատարվածի մասին:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացել փետրվարի 27-ին և մակագրվել դատավոր Կարինե Դավթյանին։ Որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Վարույթի մասնակիցների դիրքորոշումները․

Պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարանին իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ տուժողի հետ հաշտվելու հիմքով։

Տուժողի օրինական ներկայացուչիչը հայտնել է, որ կողմ է հաշտությանը։

Հոգեբանի մասնակցությամբ տուժող Ս․ Խ․-ն հայտնել է, որ հաշտությունն իր ազատ կամարտահայտությունն է եղել, անցել է երկար ժամանակ, որևէ բողոք չունի։

Ի պատասխան դատարանի հարցադրումների՝ նշել է, որ իր վրա որևէ ազդեցություն, սպառնալիք, ճնշում չի գործադրվել։

Պաշտպանության կողմը պնդել է միջնորդությունը, ի պատասխան դատարանի հարցադրմանը, պաշտպանը հայտնել է, որ մեղադրյալին պարզաբանվել են ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու իրավական հետևանքները։

Հանրային մեղադրող Էդգար Բաբայանը առարկություն չուներ։

Դատարանը որոշել է մեղադրյալ Գևորգ Գ․-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղադրյալի և տուժողի հաշտության հիմքով, քրեական գործի վարույթը կարճել։

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, վերացնել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել