«Շատ շուտով հրապարակը և փողոցը կմտնի ակտիվ գործողության մեջ»․ Բագրատ Սրբազան

Այս պայքարի ընթացքը հասել է իր վերջնահանգրվանին, իր վերջին խոսքը ասելուն, մենք գտնվում ենք այդ փուլի մեջ»,-այս մասին ուղիղ եթերում ուղերձով հանդես գալու ժամանակ ասաց Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը։

Նրա խոսքով՝ այն անպարտելիության միֆը, որը ստեղծել են իշխանությունները այսպես չէ, նրանց բացարձակ անպարտելի չեն, որովհետև արժեքային դաշտում չեն գտնվում, գտնվում են փողի և իշխանության պաշտամունքի մեջ։

«Իրենց ամբողջ գաղափարաբանությունը կառուցված է այս երկու երևույթի վրա։ Փողը՝ երպեսզի կարողանան իրենց կյանքերը այս կամ այն ձևով հաճույքների վերածեն, որից իրենց ողջ կյանքում զրկված են եղել և ձգտել են ունենալ և հիմա հասել են ինչ-որ կերպով։ Սրանք հասել են իրենց վերջին հանգրվանին, վերջակետին և այլ տեղ չունեն, ո՛չ փախուստի, ո՛չ խուսափելու։ Այլ տեղ չունեն փախչելու, չի ուշանալու ժամանակը, մենք ամբողջությամբ լծված ենք այդ առաքելությունը իրականացնելուն՝ մեր միասնական ջանքերով հաստատելու մեր գոյության իրավունքը, վերականգնելու մեր տունը և այդպես պատվով առաջ գնալու»,-նշեց նա։

Բագրատ Սրբազանն ասաց, որ իրենց շարժումից մարդիկ ակնկալիքներ ունեն, թե ի վերջո ե՞րբ է հրապարակը, փողոցը ակտիվ գործողությունների մեջ մտնելու։

«Կմտնի, շատ շուտով։ Մենք ամբողջության մեջ բոլոր շերտերրով, մանրակրկիտ կերպով գործում ենք և աշխատում ենք հենց այդ ուղղությամբ։ Ես ուրախ եմ, որ այս ընթացքում բոլոր իմաստներով, զանազան խմբեր իրենց պատրաստակամությունն են հայտնել իրենց մասնակցությունն ունենալու՝ այս նվիրական գործում»,-նշեց նա։

Ըստ նրա՝ ձախոխված և սխալված են բոլոր նրանք, ովքեր մտածում են, որ կարող են լռեցնել պայքարի ընթացքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել