Նոյեմբերի 28-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Ապարանի, Արագածի, Սևանի, Սիսիանի («Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք) տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
«Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Տաթև-Լծեն, Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշվում է հաղորդագրության մեջ։