«Միջոցառումներին սուջուխին ավելի մեծ ուշադրություն ենք հրավիրում, քան օրհներգին». Նիկոլ Փաշինյան

ԿԳՄՍ նախարարությունը մի խումբ պատգամավորների առաջարկով Կառավարության քննարկմանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է կարգավորել ՀՀ օրհներգի, ինչպես նաև օրհներգի կատարման հետ կապված որոշ հարաբերություններ։

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել ՀՀ օրհներգի 1 պաշտոնական տարբերակ ՀՀ-ում և միջազգային հարթակներում պաշտոնական և ներկայացուցչական տարաբնույթ միջոցառումների և օրենքով սահմանված այլ դեպքերի համար։Նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է դպրոցներից և բուհերից զատ օրենքի կատարումը պարտադիր դարձնել նաև քոլեջներում և մանկապարտեզներում։ Օրենքի կատարումը պարտադիր է դառնում նաև մարզական միջոցառումների պարգևատրման արարողությունների ժամանակ։

Նախագծով Կառավարությանը լիազորություն է տրվում օրենքի հավելվածի տեքստին և երաժշտությանը համապատասխան սահմանել ՀՀ օրհներգի կարճ խմբագրության տարբերակ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ կարևոր նախաձեռնություն է. «Մենք որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում, օրինակ, ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն և ուշադրություն ենք հրավիրում, քան օրհներգին»,- ասաց վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել