Էդուարդ Հակոբյանն ազատվեց Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից

Էդուարդ Հակոբյանն ազատվեց ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին նշվում է Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 27-ի որոշման մեջ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Էդուարդ Հակոբյանին ազատել ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Փաշինյանը, Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։

Iravaban.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը․

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

20 հունվարի 1991, Երևան

Աշխատանքային գործունեություն

2022թ.դեկտեմբերից ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ,

2018–2022թթ. Մակրոտնտեսական քաղաքականության վարչություն

2022-2023թթ.Հարկաբյուջետային քաղաքականության դասախոս,

Մակրոէկոնոմիկայի ամբիոն, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

2016–2019թթ.

Տնտեսագիտության, Մակրոտնտեսագիտության և Կիրառական մակրոտնտեսագիտության դասախոս,

Մակրոէկոնոմիկայի և Տնտեսագիտության տեսության ամբիոններ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

2017–2018թթ.

Վարչության պետի տեղակալ,

Մակրոտնտեսական քաղաքականության վարչություն, ՀՀ ֆինանսների նախարարություն

2016–2017թթ.

Գլխավոր մասնագետ

Մակրոտնտեսական քաղաքականության վարչություն, ՀՀ ֆինանսների նախարարություն

2014–2016թթ.

Ավագ մասնագետ

Մակրոտնտեսական քաղաքականության վարչություն, ՀՀ ֆինանսների նախարարություն

2013–2014թթ.

Կրտսեր մասնագետ

Մակրոտնտեսական քաղաքականության վարչություն, ՀՀ ֆինանսների նախարարություն

Կրթություն և վերապատրաստումներ

2013-2016թթ.

Ասպիրանտուրա, Տնտեսագիտության թեկնածու

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Ատենախոսության թեմա: Պետության պարտքային քաղաքականության ազդեցությունը տնտեսական աճի վրա

2011–2013թթ.

Տնտեսագիտության մագիստրոս, Մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում (գերազանցության դիպլոմ)

2007–2011թթ.

Տնտեսագիտության բակալավր, Ազգային տնտեսագիտություն մասնագիտություն (գերազանցության դիպլոմ)

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (Երևան, Հայաստան)

2021-2022թթ.

Մարդկանց և թիմերի առաջնորդում (Վերապատրաստում)

Մատենա առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոց, Երևան

2020-2021թթ.

Հանրային քաղաքականության և վարչարարության խորացված ծրագիր

Թաֆթս համալսարանի Ֆլեթչեր դպրոց, Բոստոն, ԱՄՆ

2019թ.

ՄԺԾԾ-ներ, ֆիսկալ կանոններ և ֆիսկալ խորհուրդներ . ֆիսկալ կայունությունն ապահովելու տարբերակներ

Վիեննայի միացյալ ինստիտուտ, ԱՄՀ, Վիեննա, Ավստրիա

ՄԺԾԾ-ներ, ֆիսկալ կանոններ և ֆիսկալ խորհուրդներ:Ինչպե՞ս ապահովել ֆիսկալ կայունություն

2018թ.

Մոդելների վրա հիմնված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների վերլուծություն և կանխատեսում

Արժույթի միջազգային հիմնադրամ, Երևան (Հայաստան)

Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների վերլուծություն DSGE մոդելներով

Արժույթի միջազգային հիմնադրամ, Վաշինգտոն (ԱՄՆ)

Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների վերլուծություն DSGE մոդելներով

Արժույթի միջազգային հիմնադրամ, Երևան (Հայաստան)

Մակրո-էկոնոմետրիկ կանխատեսում և վերլուծություն

Արժույթի միջազգային հիմնադրամ, Երևան (Հայաստան)

2017թ.

Կիրառական տնտեսական քաղաքականության դասընթաց

Վիեննայի միացյալ ինստիտուտ, ԱՄՀ, Վիեննա, Ավստրիա

Խոցելիության ախտորոշում

Վիեննայի միացյալ ինստիտուտ, ԱՄՀ, Վիեննա, Ավստրիա

2016թ.

Մակրոտնտեսական ախտորոշում

Ֆինանսների նախարարության ակադեմիա, ԱՄՀ, Թբիլիսի (Վրաստան)

2014թ.

Մակրոտնտեսական կանխատեսում

Վիեննայի միացյալ ինստիտուտ, ԱՄՀ, Վիեննա, Ավստրիա

Մակրոտնտեսական կառավարում և հարկաբյուջետային քաղաքականություն

Վիեննայի միացյալ ինստիտուտ, ԱՄՀ, Վիեննա, Ավստրիա

2013թ.

Դրամավարկային և արժութային քաղաքականություններ

Ֆինանսների նախարարության ակադեմիա, ԱՄՀ, Թբիլիսի (Վրաստան)

Ֆինանսական ծրագրավորում և քաղաքականություն

Ֆինանսների նախարարության ակադեմիա, ԱՄՀ, Թբիլիսի (Վրաստան)

Ֆինանսական ծրագրավորում և քաղաքականություն

Մի շարք այլ դասընթացներ մակրոտնտեսական վերլուծությունների և կանխատեսումների, հարկաբյուջետային քաղաքականության և կայունության, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում

1997–2007թթ.

Թիվ 92 միջնակարգ դպրոց

Վահան Թեքեյանի անվան

Հմտություններ
Համակարգչային

գիտելիքներ

▪Windows, Internet

▪MS Office Word, Excel, PowerPoint

▪Մաթեմատիկական և էկոնոմետրիկ մոդելավորման գործիքներ: Eviews, Matlab​​

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ

Անկուսակցական

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել