ԲԴԽ-ն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամի թեկնածու է նշանակել Կարեն Թումանյանին

Բարձրագույն դատական խորհուրդը  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամի թեկնածու է նշանակել Կարեն Թումանյանին։

ԲԴԽ-ի նոյեմբերի 26-ի որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«2024 թվականի նոյեմբերի 26-ին, դռնփակ նիստում, քննարկելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամի թեկնածու նշանակելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝

1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամի թեկնածու նշանակել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Կարեն Թումանյանին։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ազատման դիմում էր գրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել