Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վեդի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Գարիկ Սարգսյանի, Իջևանի ՏԿ-ում՝ Արթուր Ճաղարյանի, Վայք ՏԿ-ում՝ Մխիթար Մաթևոսյանի թեկնածությունները։
Վարչությունը որոշեց Արմավիրի մարզպետի պաշտոնում առաջադրել Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը։