Նիկոլ Փաշինյանը 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով կոմիտե ստեղծելու և դրա կազմը հաստատելու որոշում է ստորագրել:
Կոմիտեի կազմում են՝
- Վարչապետի գլխավոր խորհրդական (կոմիտեի նախագահ)
- Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
- Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
- Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
- Արտաքին գործերի նախարարի տեղակալ
- Առողջապահության նախարարի տեղակալ
- Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
- Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ
- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
- Ֆինանսների նախարարի տեղակալ
- Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
- Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
- Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
- Պետական արարողակարգի ծառայության պետ
- Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
- Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական
- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
- «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
- «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ տնօրեն (համաձայնությամբ)
- Արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ: