Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյա է ձերբակալվել․ 1Lurer.am

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով, որն առնչվում է կաշառք ստանալուն և տալուն, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից պաշտոնատար անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Այս մասին ի պատասխան 1Lurer.am-ի հարցման՝ հաստատեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Կոմիտեում քննվող նույն քրեական վարույթով մի քանի մեղադրալ կա, որոնց մի մասը կալանավորված է»,- հավելել են կոմիտեից։

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ իրավապահ մարմինների կողմից նոյեմբերի 12-ին գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում: Նա նշել էր, որ կան ձերբակալվածներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել