Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկեր Աբաս Արաքչիի հետ: Արարատ Միրզոյանն այս մասին տեղեկացրել է X սոցիալական ցանցում գրառմամբ:
Նշվում է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել օրակարգային թեմաներին, այդ թվում՝ Հայաստան-Իրան ընդլայնված համագործակցության այնպիսի ոլորտներում, որոնք հետագայում կարող են օգտակար լինել երկու երկրների քաղաքացիների համար։