Դեկտեմբերի 28-ից «Հայկական ավիաուղիներ»-ը կմեկնարկի Երևան – Թբիլիսի ուղիղ չվերթները

Ամանորի ընդառաջ՝ դեկտեմբերի 28-ից, «Հայկական ավիաուղիներ»-ը ուղիղ և կանոնավոր թռիչքներ կսկսի Երևանից դեպի Թբիլիսի՝ 220 ուղևորի համար նախատեսված հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով։ Թռիչքի տևողությունը 50 րոպե է:

Չվերթների մեկնարկը հիանալի հնարավորություն է Ամանորն ու  ձմեռային հանգիստը Վրաստանում անցկացնելու, իսկ հարևան երկրի զբոսաշրջիկների համար՝ Երևան այցելելու համար: 

Մոսկվայից ուղևորները ևս կարող են հեշտությամբ հասնել Թբիլիսի՝  շնորհիվ Երևանով հարմարավետ, տարանցիկ թռիչքների, որոնք իրականացվում են «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել