Ձմեռ պապերն ու Ձյունանուշները պետք է հավաստագրում անցնեն․ Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Ամանորի և Սուրբծննդյան տոների ընթացքում կերպավորված անձանց` Ձմեռ պապի, Ձյունանուշի, մուլտհերոսների և այլ կերպարների գործունեության հավաստագրում:

«Ցանկացողները կարող են նախապես հերթագրվել կերպարի համապատասխանության դիտումներին:

Հերթագրման համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 29-ը՝ ժամը 17:00-ն զանգահարել 011-514-214, 011-514-197 և 011-514-231 հեռախոսահամարներով»,-հայտնում են քաղաքապետարանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել