Հասարակական գործիչ, միջազգային փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալն է հայտնել․
«Հայաստանում Եվրոպական Միության դեսպանից ստացել եմ պատասխան նամակ (ստորագրված փոխդեսպանի կողմից)՝ ի պատասխան իրենց հասցեագրված իմ նամակի, որում բարձրացրել էի քաղաքական բռնաճնշումների խնդիրը:
Շնորհակալություն ԵՄ ներկայացուցչությանը բարձրացրած խնդիրը կարևորելու և դրա շուրջ աշխատանքները ՀՀ կառավարության հետ հարաբերությունների առանցքում պահելու պատրաստակամության համար, ինչը նշված է նամակում:
Նամակի պատճեն կտեղադրեմ ստորև:
հ.գ.
Ակնկալում եմ նաև ԱՄՆ դեսպանատան՝ Դեսպանի արձագանքը իրեն ուղղված իմ նամակին»։
